Մեր մասին

ՄԻԱՍԻՆ ԵՐԱԶՈՂՆԵՐ ԿԵՐՏԵՆՔ 

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում յուրաքանչյուր հայ մարդ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, ցանկանում էր որևէ կերպ օգտակար լինել մարտի դաշտում կռվող մեր տղաներին, պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիներին և համայնքներին։

 

Այդ օրերին պարզ դարձավ, որ բոլորիս ջանքերը մեկտեղելու և համակարգային ձևով, ճիշտ ուղղորդելու արդյունքում կարող ենք առավել մեծ արդյունքների հասնել մեր հայրենիքի վերականգնման գործում։

 

Այդպես ստեղծվեց «Երազանք» զարգացման հիմնադրամը, որի առաքելությունը դարձավ հայ մարդու իր պատմական հայրենիքում արժանավայել ապրելու և հզոր հայրենիք կառուցելու մեծ երազանքի իրագործմանը նպաստելը։

Մեր նպատակները

Նպաստել պատերազմի հետևանքով տուժած Հայաստանի և Արցախի սահմանամերձ համայնքներում երեխաների կյանքի աշխուժացմանը՝ զարգացման ծրագրեր իրականացնելու միջոցով։

Ընդլայնել երեխաների մտահորիզոնը և զարգացնել գիտելիքներն ու հմտությունները։

Նպաստել Հայրենիքի շենացմանն ուղղված ծրագրերի շուրջ աշխարհասփյուռ հայերի միավորմանը և Հայկական աշխարհի ներուժի ուղղորդմանը դեպի Հայրենիքի կայուն և առաջանցիկ տեմպերով զարգացում։

Հանդիսանալ այլ բարեգործական նախագծերի համար արդյունավետ դրամահավաքի հարթակ, որտեղ հավաքագրված միջոցներից լրացուցիչ միջնորդավճար չի գանձվում: