Հաճախ տրվող հարցեր

Մենք աշխատում ենք համայնքային պատասխանատուների, դպրոցների և սոցիալական աշխատողների հետ՝ բացահայտելու այն երեխաներին, ովքեր ապրում են անապահով պայմաններում և ունեն կրթական կամ զարգացման կարիքներ։ Յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվում է անհատապես՝ ապահովելու համար, որ աջակցությունը հասնի հենց նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը։

Թափանցիկությունը մեր հիմնադրամի հիմնասյունն է։ Յուրաքանչյուր նվիրատու ստանում է հաշվետվություն իր կողմից աջակցված երազանքի իրականացման մասին։ Մեր կայքում մենք պարբերաբար հրապարակում ենք ֆինանսական հաշվետվություններ և պատմություններ՝ ցույց տալով, թե ինչպես է ձեր ներդրումը փոխել երեխայի կյանքը։

Այո՛, սա հրաշալի միջոց է անմիջական կապ հաստատելու։ Դուք կարող եք ընտրել երազանք մեր «Երազանքների ցանկից» և կապվել մեզ հետ։ Մեր թիմը կօգնի ձեզ կազմակերպել նվիրատվության կամ երազանքի իրականացման գործընթացը՝ պահպանելով երեխայի անձնական տվյալների գաղտնիությունը։

Երազանքներ ցանկից կարող եք ընտրել այն երեխայի երազանքը,որն ամենաշատն է Ձեր սրտին մոտիկ։ Կամ  դառնալ էլֆ բոլոր երեխաների համար։

Ո՛չ։ Թեև շատ երեխաներ երազում են տարբեր իրերի (օրինակ՝  հեծանիվ կամ երաժշտական գործիք) մասին, մեր ուշադրության կենտրոնում նաև կրթական երազանքներն են։ Մենք ֆինանսավորում ենք մասնագիտական դասընթացներ և այնպիսի հմտությունների զարգացում, որոնք երեխային կծառայեն ամբողջ կյանքի ընթացքում։

Մենք միշտ ուրախ ենք տեսնել նոր մարդկանց մեր թիմում։ Եթե ունեք ժամանակ, հմտություններ (լուսանկարչություն, դասավանդում, կազմակերպչական աշխատանք) կամ պարզապես ցանկություն՝ օգնելու կազմակերպչական հարցերում, գրեք մեզ մեր «Կամավորություն» բաժնի միջոցով կամ ուղղակի կապ հաստատեք մեզ հետ։

Դարձիր կամավոր

🎓 Կրթություն և Մենթորություն: Եթե սիրում ես դասավանդել, գիտես օտար լեզուներ, համակարգչային ծրագրեր կամ ունես մասնագիտական հմտություններ, կարող ես դառնալ մեր երեխաների մենթոր կամ վարել հատուկ դասընթացներ:

🎁 Կազմակերպչական։   Ամանորին հազարավոր երեխաներ սպասում են իրենց նվերներին Ձմեռ Պապիկից,օգնիր մեզ պատրաստել, դասավորել այդ նվերները, որպեսզի յուրաքանչյուր նվեր հասնի իր երազողին։ 

🚗 Լոգիստիկ :Ունե՞ս մեքենա, մեզ միշտ պետք են հոգատար ձեռքեր՝ նվերներ, գրքեր կամ կրթական պարագաներ տեղ հասցնելու համար:

  • Լրացրու հայտը: Պատասխանիր մի քանի հարցերի, պատմիր թե  ինչով կարող ես օգտակար լինել հիմնադրամին  և ուղարկիր մեզ։

  • Հարցազրույց / Ծանոթացում: Մենք կկապնվենք քեզ հետ՝ ավելի մոտիկից ծանոթանալու և քո նախասիրությունները հասկանալու համար:

  • Անցիր գործի: Միացիր մեր առաջիկա ծրագրերին և սկսիր իրականացնել երազանքներ: