Շնորհակալ ենք «Երազանք» զարգացման հիմնադրամի (այսուհետև՝ «Հիմնադրամ») կայք այցելելու համար։
Նախքան կայքից օգտվելը ծանոթացե՛ք կայքի պայմաններին և գաղտնիության քաղաքականությանը։
Ներածություն
Հիմնադրամը կայքը գործարկելիս առաջնորդվում է սույն Պայմաններով և դրույթներով, Գաղտնիության քաղաքականությամբ, ինչպես նաև այլ լրացուցիչ ուղեցույցի, կանոնի, պայմանի կամ սահմանափակման համաձայն, որոնք կարող ենք հրապարակվել Կայքում։
Այցելելով dreamfund.am կայքը, օգտագործելով այնտեղ ներկայացված տեղեկատվությունը, հաշիվ բացելով կայքում, ինչպես նաև նվիրատվություն կատարելիս Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Պայմաններին և դրույթներին և Գաղտնիության քաղաքականությանը։
Դուք համաձայնում եք, որ Հիմնադրամի Պայմաններն ու դրույթները և/կամ ցանկացած տեսակի էլեկտրոնային նամակագրությունն ընդունվում են պետական և ոչ պետական մարմիններում, դատարաններում:
Հիմնադրամն իրավունք ունի փոփոխություններ կատարելու Պայմաններում և դրույթներում: Այնուամենայնիվ, ցանկացած նոր փոփոխության մասին տեղեկատվությունը պետք է տրամադրվի կայքում՝ փոփոխության ամսաթվի հետ մեկտեղ: Այցելելով կայք այդ փոփոխություններից հետո Դուք ավտոմատ կերպով համաձայնում եք նոր Պայմաններին և դրույթներին:
Նվիրատվություններ
Դուք նվիրատվություն եք կատարում կայքի միջոցով՝ Ձեր բանկային քարտի միջոցով (Arca, Visa, Mastercard).
Նվիրատվություն կատարելով՝ Դուք հաստատում եք, որ իրավունակ անձնավորություն եք հանդիսանում և պայմանագրային հարաբերությունների մեջ եք մտնում Հիմնադրամի հետ։
Եթե Դուք նվիրատվություն եք կատարում կազմակերպության անունից, ապա հաստատում եք, որ ունեք դրա իրավունքը և սույն Պայմաններն ու դրույթներն ընդունելի են կազմակերպության համար։
Նվիրատվություն կատարելով՝ Դուք համաձայնում եք, որ այսուհետև Հիմնադրամը հանդիսանում է նվիրաբերած գումարի սեփականատերը։ Այն դեպքում, երբ նվիրատվությունը կատարվում է առանց Ձեր կողմից նախագծի կամ կատեգորիայի նշման, նվիրատվությունը համարվում է Հիմնադրամի կանոնադրական նպատակների իրագործման նպատակով կատարված և ներառվում է Հիմնադրամի ընդհանուր բյուջեում։
Այն դեպքում, երբ Դուք նվիրատվություն եք կատարում Հիմնադրամի կողմից իրականացվող որևէ նախագծին, Դուք ստանում եք նամակ Ձեր կողմից տրամադրված էլեկտրոնային հասցեին ՝ նախագծի իրականացման համար անհրաժեշտ գումարի 50, 75 և 100 % հավաքագրման մասին։
Նվիրատվություն կատարելու ընթացքում Դուք կտեսնեք «Ամսական բաժանորդագրություն» նշումը, որը նախատեսված է ամսական նվիրատվությունների համար։ Ընտրելով այդ տարբերակը՝ Դուք համաձայնում եք նվիրատվություն կատարել ամենամսյա սկզբունքով։ Սա նշանակում է, որ Ձեր հաշվից յուրաքանչուր ամսվա նույն օրը և նույն ժամին կգանձվի Ձեր կողմից կատարված նախորդ նվիրատվության գումարի չափին համապատասխան գումար այնքան ժամանակ, քանի դեռ Դուք չեք չեղարկել ամսական բաժանորդագրությունը։
Դուք կարող եք չեղարկել ամսական բաժանորդագրությունը՝ համապատասխան նամակ ուղարկելով Հիմնադրամի էլեկտրոնային փոստին՝ [email protected] ։
Կայքի միջոցով նվիրատվություն կատարելու ընթացքում ի հայտ եկած ցանկացած խոչընդոտի դեպքում տեղեկացրեք Հիմնադրամին՝ նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին` նշելով Ձեր կոնտակտային տվյալները։ Հիմնադրամի անձնակազմը էլեկտրոնային նամակը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատի Ձեզ հետ։
Տեղեկատվության օգտագործում
Մենք օգտագործում ենք Ձեր տրամադրած տվյալները՝
- Ձեր նվիրատվությունները մշակելու
- երեխաների երազանքների իրականացման գործընթացը կազմակերպելու
- Ձեզ հետ կապ պահպանելու
- մեր ծրագրերի և ազդեցության մասին տեղեկացնելու համար
Մենք կարող ենք Ձեզ տեղեկացնել՝
- նոր նախաձեռնությունների մասին
- երեխաների իրականացած երազանքների պատմությունների մասին
- մասնակցության կամ աջակցության հնարավորությունների մասին
Ձեր անձնական տվյալները
Կայքի առանձին հատվածների պահանջներին համապատասխան՝ Հիմնադրամի կողմից Ձեր անձնական որոշ տվյալների հավաքագրումը, օգտագործումը և փոխանցումը կկատարվի Գաղտնիության քաղաքականության կանոններին համապատասխան, որոնք սույն կայքի Պայմանների և դրույթների անբաժանելի մասն են։ Ձեր տվյալների օգտագործման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար, խնդրում ենք Ձեզ կարդալ Գաղտնիության քաղաքականությունը։
Համաձայն Գաղտնիության քաղաքականության՝ տրամադրելով ձեր անձնական տվյալները՝ դուք հիմնադրամին տալիս եք անորոշ, անփոփոխ, փոխանցելի թույլտվություն՝ օգտագործելու, վերարտադրելու, պահելու, ինչպես նաև ձեր նախընտրած գաղտնիության քաղաքականությանը համապատասխան՝ ցուցադրելու, հրապարակելու, փոխանցելու և տարածելու համար:
Cookies (պահեստային ֆայլեր)
Մեր կայքը կարող է օգտագործել cookies՝
Ձեր օգտատիրոջ փորձը բարելավելու համար։
Դրանք օգնում են՝
- հիշել Ձեր նախընտրությունները
- հասկանալ կայքի օգտագործման ձևը
- առաջարկել ավելի համապատասխան բովանդակություն
Դուք կարող եք ցանկացած պահի կառավարել կամ ջնջել դրանք Ձեր բրաուզերի միջոցով։
Երրորդ կողմի հղումներ
Կայքում կարող են հայտնվել երրորդ կողմի ծառայություններ և հղումներ: Նման առաջարկների և հղումների օգտագործումը ենթակա է երրորդ կողմի գաղտնիության քաղաքականությանը: Երրորդ կողմի քաղաքականությունը Հիմնադրամի վերահսկողությունից դուրս է:
Հիմնադրամը որևէ պատասխանատվություն չի կրում երրորդ կողմի տրամադրած տեղեկատվության ճշգրտության, հավաստիության, որակի և օրինականության համար:
Կայքի բովանդակությունը
Կայքը և դրա գործառնական նպատակների համար հասանելի կամ օգտագործվող բովանդակությունը հանդիսանում են Կայքի միակ սեփականությունը։ Դուք համաձայնում եք չպատճենել, չփոխանցել, չվաճառել, չտարածել կամ չստեղծել ածանցյալ աշխատանքներ, որոնք հիմնված են կայքում առկա տարրերի (ընդհանուր կամ մասնակի) կամ նյութերի վրա, եթե նախապես դրա համար գրավոր թույլտվություն չի տրվել Հիմնադրամի կողմից։
Նվիրատվությունների վերադարձի քաղաքականություն
Dream Fund կրթաբարեգործական հիմնադրամը բոլոր նվիրատվությունները ստանում է բարեխղճորեն և ուղղում է երեխաների կրթական, զարգացման և սոցիալական աջակցության ծրագրերին։
Նվիրատվությունը համարվում է կամավոր աջակցություն և, որպես կանոն, վերադարձի ենթակա չէ։ Խնդրում ենք նվիրատվություն կատարելուց առաջ ուշադիր ստուգել մուտքագրված գումարը և վճարման տվյալները։
Այնուամենայնիվ, հիմնադրամը կարող է դիտարկել գումարի վերադարձի դիմումը հետևյալ դեպքերում․
- նույն վճարումը կատարվել է կրկնակի,
- դոնորը սխալ գումար է մուտքագրել,
Գումարի վերադարձի դիմումը պետք է ուղարկել գրավոր՝ նվիրատվության օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում՝ նշելով՝
անուն, ազգանուն, վճարման ամսաթիվ, վճարված գումար, վճարման եղանակ, վերադարձի պատճառ և կապի տվյալներ։
Դիմումները կարող եք ուղարկել՝ [email protected] հասցեին։
Վերադարձի դիմումները դիտարկվում են անհատական կարգով։ Հաստատվելու դեպքում գումարը վերադարձվում է նույն վճարման եղանակով, որով կատարվել է նվիրատվությունը՝ հնարավորության դեպքում։ Բանկային կամ վճարային համակարգերի միջնորդավճարները կարող են չվերադարձվել, եթե դրանք արդեն պահվել են վճարային համակարգի կողմից։
Եթե նվիրատվության գումարն արդեն օգտագործվել է կոնկրետ երեխայի կամ ծրագրի աջակցության համար, վերադարձը կարող է մերժվել։
Dream Fund-ը պարտավորվում է ապահովել նվիրատվությունների թափանցիկ և պատասխանատու օգտագործումը՝ ի շահ երեխաների կրթության և զարգացման։