Անժելան մեծ երազանք ունի։ Նա ցանկանում է դառնալ թարգմանչուհի և իր ապագան կապել լեզուների աշխարհի հետ։
Անժելան հասկանում է, որ իր երազանքին հասնելու համար պետք է շատ սովորի և կատարելագործի անգլերենի իր գիտելիքները։ Նա մեծ ցանկությամբ ուզում է հաճախել անգլերենի դասընթացների, զարգացնել խոսակցական և գրավոր հմտությունները, որպեսզի հետագայում հաջողությամբ ընդունվի համալսարան և ստանա իր նախընտրած մասնագիտությունը։
Նրա համար անգլերենը պարզապես օտար լեզու չէ․ դա հնարավորություն է բացելու նոր դռներ, ճանաչելու տարբեր մշակույթներ և ապագայում օգնելու մարդկանց հասկանալ միմյանց։
Այսօր Անժելան օգնության կարիք ունի, որպեսզի կարողանա շարունակել իր ուսումը և մեկ քայլով մոտենալ իր մեծ նպատակին։ Ձեր աջակցությամբ նրա երազանքը կարող է դառնալ իրականություն,