ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԱՐՑԱԽՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Արցախում գործող ակտիվ երիտասարդների նախաձեռնող խումբը ավագ դպրոցի աշակերտների և երիտասարդների համար նախաձեռնում է կրթական ծրագիր, որի շրջանակում ոլորտային փորձագետների կողմից կանցկացվեն շրջակա միջավայրի ճանաչման և տեղագրական իմացության դասընթացներ։ Դրամահավաքի արդյունքում նախատեսվում է ձեռք բերել ուսումնական պարագաներ դասընթացների համար։
100%
390.050 ֏ հավաքվել է 390.000 ֏ թիրախից

ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԿ ԲԵՐԴԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Երազանք» զարգացման հիմնադրամը «Մեղվաբուծության խմբակներ Արցախի գյուղերի դպրոցներում» իր առաջին ծրագրի շրջանակում մեղվափեթակներ տրամադրեց Բերդաշեն գյուղի միջնակարգ դպրոցին: Ծրագիրը միտված է Արցախի գյուղերում բնակվող դպրոցականների մոտ սեր առաջացնել դեպի մեղվաբուծություն։
100%
350.000 ֏ հավաքվել է 350.000 ֏ թիրախից