Անիի երազանքը

Փոքրիկ Անիի երազանքը շատ պարզ էր, բայց նրա համար՝ անչափ մեծ ու կարևոր։ Նա երազում էր ունենալ իր սեփական հեծանիվը… հեծանիվ, որը կքշեր բակում, կզգար ազատության քամին, ու ամեն պտույտով մի փոքր ավելի կհավատար, որ իր երազանքներն իրականանում են։

Անիի համար դա պարզապես խաղալիք չէր։ Դա մանկության մի անկյուն էր, ուր նա կարող էր լինել անհոգ, ուրախ և լիարժեք երեխա։

Երբ նրա երազանքը դարձավ իրականություն, նրա աչքերում փայլեց այն երջանկությունը, որը բառերով նկարագրել հնարավոր չէ։ Նրա առաջին պտույտները հեծանիվով լցված էին ժպիտով, ոգևորությամբ ու նոր հույսերով։

Այսպիսի պահերն են, որ մեզ հիշեցնում են՝
երբ երեխայի երազանքը իրականություն է դառնում, փոխվում է ոչ միայն նրա օրը, այլև՝ նրա աշխարհը։

Եվ ամեն իրականացված երազանք մի փոքր ավելի լուսավոր է դարձնում մեր աշխարհը ✨

Կիսվել՝

Միացիր ու դարձրու հնարավոր անհնարինը