
Քնարիկը այն երեխաներից է, որոնց երազանքները ծնվում են ոչ միայն ցանկությունից, այլև՝ մեծ սիրուց։ Նրա ամենամեծ ցանկությունը շատ պարզ էր, բայց խորապես կարևոր՝ ունենալ մի փոքրիկ կենդանի ընկեր՝ թութակ կամ շնիկ, որի հետ նա կկարողանա կիսել իր առօրյան, իր ուրախ ու տխուր պահերը։
Քնարիկի համար դա պարզապես կենդանի ունենալու ցանկություն չէր։ Դա ընկերության, հոգատարության և կապվածության կարիք էր։ Նա ցանկանում էր ունենալ մեկին, ով միշտ իր կողքին կլինի, ում հետ կխոսի, կխաղա, կկիսվի իր զգացողություններով՝ նույնիսկ այն ժամանակ, երբ բառերը դժվար է գտնել։
Եվ այդ երազանքը դարձավ իրականություն։
Այդ օրը, երբ Քնարիկը հանդիպեց իր նոր ընկերներին,, նրա աչքերում երևացող ուրախությունը անմիջապես փոխանցվում էր բոլորին։ Նրա ժպիտը լի էր ոչ միայն երջանկությամբ, այլև՝ այն վստահությամբ, որ իր երազանքը լսված և գնահատված է։
Փոքրիկ կենդանիները դարձավ նրա կյանքի կարևոր մի մասը՝ ոչ միայն որպես խաղընկեր, այլև որպես հավատարիմ ընկեր, ով իր հետ կկիսի կյանքի ամենատարբեր պահերը։
Քնարիկի պատմությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ երեխաների երազանքները երբեք պարզապես ցանկություններ չեն։ Դրանք կապված են զգացմունքների, անվտանգության և սիրո կարիքի հետ։
Եվ հենց այդ զգացողությունն է, որ մնում է երեխայի հետ երկար տարիներ ????