Մանանի երազանքը

Մանանը երազում է դառնալ իրավաբան

17-ամյա Մանանը հստակ գիտի, թե որն է իր կյանքի կոչումը։ Նա երազում է դառնալ իրավաբան, պաշտպանել մարդկանց իրավունքներն ու արդարությունը մեր երկրում։ Նրա աչքերում այնպիսի վճռականություն կա, որ թվում է՝ ոչ մի դժվարություն չի կարող կանգնեցնել նրան։

Սակայն դեպի մեծ նպատակ տանող ճանապարհին Մանանն այսօր ունի մի կարևոր պատնեշ։ Իրավաբանական ֆակուլտետ ընդունվելու և իր երազանքին հասնելու համար նրան անհրաժեշտ են հավելյալ պարապմունքներ ու խորացված կրթություն:

«Իրականացրու երազանք» հիմնադրամում մենք հավատում ենք, որ ոչ մի փայլուն միտք ու մեծ երազանք չպետք է մարի միջոցների բացակայության պատճառով։ Ձեր աջակցությունը կդառնա այն կամուրջը, որը Մանանին թույլ կտա ստանալ անհրաժեշտ գիտելիքները և քայլ անել դեպի իր ապագան։

Օգնի՛ր Մանանին դառնալ վաղվա արդարության պաշտպանը։ Ձեր նվիրատվությունը կրթություն է և նոր հնարավորություն։

Կիսվել՝

Աջակցություն Երազանքին

Անձնական տվյալներ
Ընդհանուր՝ 0 ֏