Կրթությունը հաճախ ներկայացվում է որպես գիտելիքի փոխանցում, սակայն իրականում այն շատ ավելի խորքային նշանակություն ունի։ Այն այն գործիքն է, որի միջոցով մարդը սկսում է հասկանալ աշխարհը, ճանաչել իրեն և ձևավորել իր տեղը հասարակության մեջ։

Այս ապագայից, Հայաստանում զրկված է ամեն 4-րդ երեխան։ Երեխա ով ցանկանում է հաճախել նկարչության, երաժշտական դպրոց, բոքսի կամ պարապել օտար լեզուներ հանդիպելով ֆինանսական պատնեշի հաճախ ստիպված է հրաժարվել իր երազանքներից՝ նույնիսկ չփորձելով բացել իր ներուժը։ Նա կանգնում է մի կետի առաջ, որտեղ երազանքը դառնում է անհասանելի, ոչ թե որովհետև նա չի կարող, այլ որովհետև հնարավորություն չունի։
Կրթության հասանելիության խնդիրը Հայաստանում
Հայաստանում կրթությունը ֆորմալ առումով հասանելի է, սակայն իրական հասանելիությունը շատ ավելի բարդ և բազմաշերտ երևույթ է։
Դպրոց ունենալը դեռ չի նշանակում հավասար մեկնարկ։ Կրթական հնարավորությունները մեծապես կախված են ընտանիքի սոցիալական վիճակից, միջավայրից և այն ռեսուրսներից, որոնք երեխան ունի իր շուրջը։
Շատ երեխաների համար կրթության հասանելիությունը սահմանափակվում է ոչ թե դասարանով, այլ դրա սահմաններից դուրս մնացած հնարավորություններով՝
լրացուցիչ կրթությամբ, ստեղծագործական զարգացմամբ, լեզուների ուսուցմամբ, մասնագիտական կողմնորոշմամբ։
Երբ ընտանիքի հիմնական խնդիրն է ապահովել առօրյա կարիքները, երեխայի զարգացման հնարավորությունները հաճախ հետաձգվում են կամ ընդհանրապես դուրս են մնում առաջնահերթություններից։ Բայց այստեղ խնդիրը միայն ֆինանսական չէ։
Երկարաժամկետ սահմանափակումները ձևավորում են նաև երեխայի ինքնընկալումը։
Երբ երեխան բազմիցս բախվում է այն իրականությանը, որտեղ իր ցանկությունները չեն կարող իրականանալ, նա սկսում է հարմարվել այդ սահմաններին՝
չխնդրել, չփորձել, չպատկերացնել իրեն ավելի մեծ հնարավորությունների մեջ։
Այսպիսով, բաց թողնվում են ոչ միայն կոնկրետ կրթական ծրագրեր կամ դասընթացներ, այլ նաև՝
ինքնավստահությունը, հետաքրքրությունը և սեփական ներուժը ճանաչելու հնարավորությունը։
Արդյունքում ձևավորվում է մի իրավիճակ, որտեղ երեխաները չեն զիջում իրենց ունակություններով, բայց սահմանափակվում են իրենց հնարավորություններով։
Մեր դերը
Այս իրականության մեջ «Երազանք» կրթաբարեգործական հիմնադրամի դերը կայանում է ոչ միայն աջակցություն ցուցաբերելու մեջ, այլ նաև այդ բացը տեսնելու և լրացնելու մեջ՝ այնտեղ, որտեղ հնարավորությունները սահմանափակվում են
Մեր նպատակն է ստեղծել այն կամուրջը, որը կապում է երեխայի երազանքը իրական հնարավորության հետ։
Այն միջավայրը, որտեղ երեխան կարող է ոչ միայն երազել, այլ նաև քայլ առ քայլ մոտենալ այդ երազանքին։
Երբ երեխան հաճախում է իր սիրելի մարզաձևի խմբակ, լեզվի դասընթացին փորձելով ընդունվել համալսարանի իր նախընտրած բաժինը կամ ուղղակի նկարչության, նա գնում է իր երազանքի ետևից, փորձելով կառուցել իր ներկան ու արժանապատիվ ապագան, փորձելով դուրս գալ սոցիալապես անկայուն վիճակից։
Որովհետև մենք հավատում ենք, որ երբ երեխան ստանում է կրթվելու և զարգանալու հնարավորություն, նա սկսում է փոխել իր կյանքը։
Իսկ երբ նման երեխաները շատանում են, փոխվում է նաև հասարակությունը։