ArmSymphony. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ արցախցի երեխաների առաջնային կարիքների ապահովման նպատակով:

Հոկտեմբերի 11-ին նվագախումբը հանդես կգա համերգով եւ ունկնդիրներին, գործընկերներին և բոլոր բարեկամներին հնարավորություն կընձեռվի իրենց նվիրատվություններով հոգալու արցախցի երեխաների ամենաառաջանային կարիքները և նպաստելու նրանց մատուցվող սոցիալ-հոգեբանական, առողջապահական, երեխաների պաշտպանության, վաղ մանկական կրթական և այլ ծառայությունների հասանելիությունը:

Այսօր կարևոր է յուրաքանչյուրիս ներդրումը։

Միասի՛ն օգնենք արցախցի երեխաներին։