ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԿ ԾՄԱԿԱՀՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Երազանք» զարգացման հիմնադրամը «Մեղվաբուծության խմբակներ Արցախի գյուղերի դպրոցներում» իր առաջին ծրագրի շրջանակում մեղվափեթակներ տրամադրեց Ծմակահող գյուղի հիմնական դպրոցին:
Ծրագիրը միտված է Արցախի գյուղերում բնակվող դպրոցականների մոտ սեր առաջացնել դեպի մեղվաբուծություն։