ԿԻՈԿՈՒՇԻՆ ԿԱՐԱՏԵԻ ՆՈՐ ԽՄԲԱԿՆԵՐ ԱՐՑԱԽՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արմեն Պետրոսյանը Արցախի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիրն է։
Վաստակավոր մարզիչն արդեն 16 տարի է իր սաներին կրթում, դաստիարակում ու մարզում է՝ «Ամուր մարմին,արթուն միտք, հզոր ոգի» նշանաբանով։ Եվ պատահական չէ, որ նրա սաները միջազգային տարբեր մրցույթներից միշտ վերադառնում էին մրցանակային տեղերով՝ ոսկե,արծաթե ու բրոնզե մեդալներով։
Արցախի բռնի հայաթափումից հետո, մարզիչն ու իր սաները ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր քաղաքներում։
Արմեն Պետրոսյանը շարունակում է մարմնակրթական կարևոր ծրագիրը՝ մեծ վերադարձի և նոր հաղթանակների հույսով։
Այսօր նա Երևանում անվճար մարզում է մոտ 50 երեխաների։ Մի խումբ բարեգործների շնորհիվ հնարավոր է դարձել ձեռք բերելու անհրաժեշտ մարզական գույքն ու հոգալու առաջնային ծախսերը։
Ծրագրի շարունականությունն ապահովելու և արցախցի երեխաներին սիրելի մարզաձևով նաև Հայաստանի մարզերում զբաղվելու հնարավորություն տալու համար անհրաժեշտ է բոլորիս աջակցությունը։