«ԱՐՑԱԽԻ ՄԱՐԴԻԿ» ՆԱԽԱԳԻԾ

«Երազանք» զարգացման հիմնադրամն սկսում է «Արցախի մարդիկ» խորագիրը կրող նոր նախագիծ։

Նախագիծը նպատակ ունի փաստագրելու ու հանրությանը ներկայացնելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների պատմությունները մինչ 44-օրյա պատերազմը և դրանից հետո, շրջափակման ընթացքում և բռնի տեղահանման նախորդող օրերին։

Նախագծի շրջանակում նախատեսվում է նկարահանել տեսանյութեր և անցկացնել հարցազրույցներ արցախցիների մասնակցությամբ։ Մեր հայրենակիցների պատմությունները ներկայացնող տեսանյութերն ու հարցազրույցները կտարածվեն հիմնադրամի սոցիալական էջերով։

Համոզված ենք, որ ստեղծված ծանր իրավիճակում փաստավավերագրական այս ամփոփումը չափազանց կարևոր նշանակություն կունենա մեր օրերում տեղի ունեցող իրադարձություններն արժանահավատորեն արձանագրելու և հետագա ուսումնասիրություններին ու պահանջատիրությանը ծառայեցնելու համար։

Ձեր ներդրումներով այս նախագծի իրականացմանը նպաստել կարող եք յուրաքանչյուրդ։

Տեսանյութ