GENESIS ARMENIA . ԱՐՑԱԽՑԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, ազգային գաղափարախոսությանն ու սկզբունքներին, թափանցիկ գործունեությանն ու հաշվետվողականությանը, շարունակում է աշխատանքը Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների կենցաղային, իրավական և սոցիալական խնդիրների հապճեպ լուծման ուղղությամբ:
Մեր ցուցակներում հայտնված ընտանիքների համար կարողացել ենք գտնել վարձակալությամբ բնակարաններ Երևանում և հարակից մարզերում: Հիմնադրամին, իր միջոցներից բացի, անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն, որպեսզի կարողանանք նվազագույնն առաջիկա 6 ամսվա համար լուծել մեր հայրենակիցների բնակարանային խնդիրը և ազատել նրանց ֆինանսական այդ բեռից: