ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
Սուրբ Ծննդյան օրը՝ հունվարի 6-ին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում «Երազանք» զարգացման հիմնադրամի կողմից՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնակցությամբ, կազմակերպվել էր Սուրբ Ծննդյան միջոցառում։
Միջոցառման շրջանակներում Ստեփանակերտում հնչեց հոգևոր երաժշտություն՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Արցախի պետական կամերային երգչախմբի (խմբավար՝ Նինա Գրիգորյան), սոպրանո Սիրանույշ Գասպարյանի կողմից։